Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ երրորդ քննարկումն է տեղի ունեցել

05.11.2021

 Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային երրորդ քննարկումը, որին մասնակցել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության փորձագետ Մարինե Ոսկանյանը, ՇՄԱԳ-ն իրականացնող փորձագետ Սեյրան Մինասյանը, ինչպես նաև ազդակիր համայնքների ներկայացուցիչներ:

 Ներկայացվել են ջրավազանային կառավարման պլանի նախորդ լսումների արդյունքում կատարված աշխատանքները, նախագծի առկա փուլին վերաբերող հարցեր:

 Հնչել են առաջարկներ, որոնք կներկայացվեն վերջնական փաստաթղթի ձևավորման համար:

 Նշենք, որ կառավարման պլանը մշակվել է Եվրոպական միության «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի շրջանակներում:

 Ըստ պլանի նախատեսվում է՝

  •  Հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները
  •  Պահպանել մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսները
  •  Բարելավել տարանջատված ջրային մարմինների որակական և քանակական կարգավիճակները
  •   Կանխարգելել տարանջատված ջրային մարմինների հետագա վատթարացումը
  •  Ջրային ռեսուրսների ոլորտում կայացման գործում աջակցել ջրային ռեսուրսների կառավարմամբ զբաղվող մարմիններին, քաղաքականության մշակողներին և հանրությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50