Նորություններ
Լրահոս
Կայացել է «Մարզպետի գավաթ» վոլեյբոլի մարզային մրցաշարը
05.11.2021
Չարենցավանի մարզադպրոցում կայացել է «Մարզպետի գավաթ» վոլեյբոլի մարզային մրցաշարը, որին մասնակցել են մարզի տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների՝ տղաների 26 և աղջիկների 13 թիմեր։
Մրցաշարի արդյունքում տղաների վոլեյբոլում հաղթող է ճանաչվել Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի հավաքականը, երկրորդ տեղ զբաղեցրել է Չարենցավանի ավագ դպրոցի հավաքականը, երրորդ տեղ՝ Եղվարդի հավաքականը։
Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Գեղաշենի հավաքականը, արծաթե գավաթը նվաճել է Եղվարդի աղջիկների հավաքականը, երրորդ տեղ՝ Չարենցավանի ավագ դպրոցի հավաքական։
Եզրափակիչում 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են Կոտայքի մարզպետի գավաթով, պատվոգրերով, իսկ թիմերի անդամները՝ մեդալներով:
Մարզպետի կողմից սահմանված էր նաև անհատական երկու մրցանակ՝ ողջ մրցաշարի ընթացքում «լավագույն տղա մարզիկ» և «լավագույն աղջիկ մարզիկ» անվանակարգերում, որոնց արժանացել են առաջնության լավագույն խաղացողներ ճանաչված Վանիկ Աբելյանն Աբովյանի թիմից ու Արփինե Բադալյանը Գեղաշենի թիմից։
Պարգևատրման արարողությունը կատարել են Կոտայքի մարզպետարանի Մշակույթի և սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը, Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուրեն Մուրադյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի Կոտայքի մարզի ներկայացուցիչ Անդրանիկ Թադևոսյանը, Չարենցավանի մարզադպրոցի տնօրեն Գագիկ Մովսիսյանը:
Առաջնության լավագույն սկզբնահարված կատարելու համար Չարենցավան համայնքի ղեկավարի կողմից ևս նախատեսված էին գավաթներ, որոնց արժանացան Չարենցավանի հավաքականից Հայկ Մարգարյանն ու Եղվարդի հավաքականից Զարուհի Պետրոսյանը։