Նորություններ
Լրահոս
Հրազդանում արդիականացվում է արտաքին լուսավորության համակարգը
04.11.2021
Մարզկենտրոն Հրազդանում գրեթե ավարտվել են կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող փողոցների արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները:
Համայնքի տարբեր թաղամասերում, ըստ առաջնահերթության, կառուցվում են գիշերային լուսավորության նոր ժամանակակից համակարգեր:
Ծրագրի շրջանակում կառուցվում են 500 նոր հենասյուներ, տեղադրվում նույնքան լեդ լուսատուներ:
Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք՝ 50%-50% համաֆինանսավորմամբ: