Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետարանի և «Հայ-Չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
04.11.2021
Կոտայքի մարզպետարանի և «Հայ-Չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է՝ ստեղծել և զարգացնել Հայաստան-Չինաստան գործարար, տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերն ու համագործակցությունը՝ ներդրումային ներգրավվածության, տնտեսական և գործարար կապերի խթանման, կրթական ծրագրերի փոխանակման, զբոսաշրջության զարգացման, մշակույթի ու պատմության ճանաչելիության բարձրացման ու տարածման միջոցով:
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և «Հայ-Չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանը:
Մարզպետը հույս է հայտնել, որ հուշագիրը հնարավորություն կտա ամրապնդել բարեկամական հարաբերությունները և նպաստել Հայաստանի ու Չինաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Իր հերթին, Արմեն Մխիթարյանը նշել է, որ կազմակերպությունը կաջակցի, որպեսզի Կոտայքի մարզի և Չինաստանում պետական և տեղական կառավարման համապատասխան մարմինների ու ոչ պետական այլ կազմակերպությունների հետ համագործակցությունն ամրապնդվի՝ ապահովելով տարբեր ծրագրերում մարզի մասնակցությունն ու ներգրավվածությունը: