Նորություններ
Լրահոս
Մարդասիրական աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից
03.11.2021
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Կոտայքի մարզպետարանի համագործակցության շրջանակներում մարզպետարանին է տրամադրվել Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ստացված առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումների առաջին խմբաքանակը, որը նախատեսված է մարզի բոլոր բժշկական հաստատությունների համար, իսկ սպասարկման տարածքի առավել թիրախային կետերը կհամալրվեն լրացուցիչ։
Ծրագրի առաջնահերթությունը արցախցի բնակչության և մասնավորապես՝ երեխաների և հղի կանանց շրջանում մատուցվող բժշկական ծառայություններն են։
Հատուկ շնորհակալություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին մարդասիրական աջակցության համար:
Առողջ եղեք: