Նորություններ
Լրահոս
Աբովյանում ամբողջությամբ հիմնանորոգվել են քաղաքի գլխավոր ճանապարհները՝ Հատիսի և Հանրապետության պողոտաները
01.11.2021
Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ այցելել են նաև Աբովյան համայնք և ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Շուրջ 1,5 կմ երկարությամբ Հատիսի պողոտան հիմնանորոգվել է կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք 45%-55% համաֆինանսավորմամբ:
Հանրապետության պողոտայի 1,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կապիտալ ասֆալտապատումը նույնպես իրականացվել է կառավարության սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք 45%-55% համաֆինանսավորմամբ: