Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը և ՏԿԵ նախարարը Արամուսում հետևել են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

30.10.2021

 

 Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ այցելել Է նաև Արամուս համայնք, որտեղ կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմքից նոր մանկապարտեզ է կառուցվում:

 Մարզպետը նախարարի հետ շրջել է մոտ 1750 քմ ընդհանուր մակերես ընդգրկող մանկապարտեզի շինհրապարկում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Շուրջ 40 տարի նախակրթական հաստատություն չունեցած համայնքում պետության աջակցությամբ հիմքից կառուցվում է նորագույն լուծումներով, ժամանակակից, լուսավոր և բարեկարգ բակով մանկապարտեզի նոր շենք (6 խմբով)՝ նախատեսված շուրջ 120 փոքրիկների համար:

 Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50% – 50% համաֆինանսավորմամբ:

 Նախարարը և մարզպետը զրուցել են շինարարների հետ՝ հորդորելով իրականացնել բացառապես որակյալ աշխատանք և շինարարությունն ավարտել սահմանված ժամկետներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50