Նորություններ
Լրահոս
Բացվել է Մայակովսկի համայնքի մանկապարտեզը
30.10.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ Մայակովսկի համայնքում մասնակցել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը։
Մանկապարտեզը երկար տարիներ չէր գործում։
Այն հիմնանորոգվել է կառավարության սուբվենցիոն ծրագրով, որտեղ պետության կողմից ֆինանսավորումը կազմել է մոտ 48 մլն դրամ, համայնքինը՝28 մլն դրամ։ Եվս 8 մլն դրամ համայնքը հատկացրել է մանկապարտեզի կահավորմանը։
Վերանորոգված մանկապարտեզը պատրաստ է ընդունել Մայակովսկի և հարևան համայնքների 90 երեխայի։