Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի գյուղական համայնքներում արտագնա խմբերի միջոցով կիրականացվի պատվաստումային գործընթաց
29.10.2021
COVID-19-ի կանխարգելմանն ուղղված պատվաստումներն ակտիվ ընթանում են նույնիսկ մարզի հեռավոր բնակավայրերում:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և մարզի բուժհաստատությունների հետ համաձայնեցման արդյունքում մարզի բժշկական հաստատություններում արդեն իսկ ձևավորված արտագնա խմբերը սահմանված կարգով ու ժամկետներում կիրականացնեն պատվաստումներ՝ ընդգրկվածությունը բարձրացնելու նպատակով, որը միտված է COVID-19 դեպքերի նվազմանը, հիվանդության կանխարգելմանը և վարակի տեմպի նվազմանը:
Եվս մեկ անգամ հորդորում ենք հատկապես գյուղական համայնքը սպասարկող բժշկական ոլորտի ներկայացուցիչներին՝ ակտիվացնել իրազեկման աշխատանքները բնակիչների շրջանում և պատշաճ մակարդակով իրականացնել պատվաստումային գործընթացը: Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում մեր բնակիչներին ևս խնդրել, որպեսզի պարբերաբար կապ հաստատեն տարածքը սպասարկող բուժհաստատության ներկայացուցիչների հետ՝ տեղեկանալու պատվաստման գործընթացի մանրամասներին:
Բնակավայրերում արտագնա խմբերի գրաֆիկին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ցանկերում: