Նորություններ
Լրահոս
Մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը
19.10.2021
Մեկնարկել են Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի աշխատանքները, որին մասնակցում են նաև Կոտայքի մարզպետարանի պատասխանատուներ, ինչպես նաև համապատասխան ոլորտը համակարգող ստորաբաժանումների մասնագետներ:
Համաժողովի շրջանակում քննարկվում են՝ «Եվրասիական ինտեգրման շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները», «Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում», «Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում», «ՀՀ և ՌԴ մարզեր․կրթական և երիտասարդական համագործակցություն», «Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում» թեմաներով: