Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեկնարկում է«Կին ծրագրավորողներ» ծրագրի նոր փուլը

18.10.2021

ՀԲԸՄ-ն հայտարարում է «Կին ծրագրավորողներ» ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին, որին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք:

Ծրագրի շրջանակներում այս անգամ առաջարկվում է հինգ տարբեր անվճար մասնագիտացում՝ PHP, Node.JS, QA, Product Management և UI/UX դիզայն: Դասընթացները կկազմակերպվեն առցանց տարբերակով և կտևեն մինչև վեց ամիս՝ կախված մասնագիտությունից։ Մասնակիցը կարող է դիմել առաջարկվող մասնագիտություններից միայն մեկին:

Ծրագրի մասին ավելին, կարդացե՛ք այստեղ. https://bit.ly/WomenCoders:

 Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել դիմում-հայտը մինչև հոկտեմբերի 31-ն այստեղ՝ https://bit.ly/CodersApplication:
‼ Հոկտեմբերի 19-ին և 27-ին՝ ժամը 18:00-20:00-ն կկազմակերպվի տեղեկատվական առցանց հանդիպում, որին կարող եք միանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/CodersZoomLink և ուղղել ձեզ հետաքրքրող հարցերը ծրագրի կազմակերպիչներին:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ 060 72 22 16 կամ womencoders@agbu.am: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40