Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կամարիսում ավարտվել են կառավարության այս տարվա 3 սուբվենցիոն ծրագրերը

18.10.2021

Կամարիս համայնքում ավարտվել են կառավարության 2021 թվականի 3 սուբվենցիոն ծրագրերը`

  • Կառուցվել է խմելու ջրի նոր ջրագիծ. արդիականացվել է 1-ին և 3-րդ փողոցների խմելու ջրի համակարգը (շուրջ 1400մ), ինչի արդյունքում համայնքում ամբողջությամբ լուծվել է մոտ 160 տնտեսության խմելու ջրի խնդիրը։ Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 55% / 45% համաֆինանսավորմամբ
  • Հիմնանորոգվել է շուրջ 517 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատված: Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 30%-70% համաֆինանսավորմամբ
  • Անց է կացվել համայնքի հիմնական և երկրորդական փողոցների լուսավորության ցանցը.տեղադրվել է 130 լուսատու: Ծրագրի արդյունքում համայնքում լուսավորության խնդիրն ամբողջությամբ լուծված է: Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 50% / 50% համաֆինանսավորմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50