Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի տարածաշրջանային պոլիկլինիկական ծառայություններում սահմանվել են լրացուցիչ հերթապահություններ

16.10.2021

 Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան ցուցումների, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետությունում առկա COVID-19 համավարակի աճող տեմպերը և եղանակային փոփոխություններով պայմանավորված վիրուսային հիվանդությունների ակտիվությունը հատկապես մանկահասակների շրջանում՝ հայտնում ենք, որ Կոտայքի մարզի տարածաշրջանային պոլիկլինիկական ծառայությունները (Հրազդանի, Աբովյանի, Նաիրիի, Չարենցավանի բժշկական կենտրոններ և Բյուրեղավանի, Նոր Հաճնի պոլիկլինիկաներ) այսուհետ կգործեն

  • Աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ը
  • Ոչ աշխատանքային օրերին կսահմանվեն լրացուցիչ հերթապահություններ՝ ժամը 10:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում:

Լրացուցիչ հերթապահությունները կիրականացվեն մանկաբույժ և/կամ ընտանեկան բժշկի մասնակցությամբ և միտված են մեր բնակչությանը պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ապահովելուն:
Եղեք իրազեկված և առողջ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50