Նորություններ
Լրահոս
«Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով ուսումնավարժություն Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում
15.10.2021
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման և հիմք ընդունելով «ՀՀ Կոտայքի մարզում 2021 թվականի հոկտեմբերի 15-ին ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության նախապատրաստման և անցկացման մասին» Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի համապատասխան որոշումը՝ Չարենցավանի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոցում այսօր կազմակերպվել և անցկացվել է խաղարկային ուսումնավարժություն «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով:
Ուսումնավարժությանը ներգարվված էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական ծառայության, Չարենցավանի բժշկական կենտրոնի, Ոստիկանության Չարենցավանի բաժնի, Ճանապարհային ոստիկանության և այլ կառուցների պատասխանատուներ:
Խաղարկվել է դպրոցում հոսանքալարերի կարճ միացման հետևանքով բռնկված հրդեհի իրավիճակում դպրոցի անձնակազմի, ինչպես նաև համապատասխան մարմինների կողմից հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների իրականացման կարողությունները:
Ուսումնավարժանքի նպատակն էր՝ կատարելագործել ուսումնական հաստատության և ներգրավված ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկակարական աշխատանքներն իրականացնելիս:
Միջոցառմանը ներկա Կոտայքի մարզպետի խորհրդական Արթուր Տաշչյանը նշել է, որ ուսումնավարժանքը կազմակերպված էր բարձր մակարդակով և շատ մոտ էր իրականությանը, ինչը նշանակում է, որ ստացած հմտությունների շնորհիվ նման իրավիճակների դեպքում հնարավոր կլինի արագ կողմնորոշվել և կազմակերպել անխուճապ և նպատակային տարհանում ու հրդեհաշիջում: