Նորություններ
Լրահոս
Իմունացման գործընթացը շարունակում է օրակարգային մնալ
13.10.2021
Հարգելի հայրենակիցներ, կոտայքցիներ,
COVID-19 համավարակի՝ ներկայում առկա իրավիճակը և հիվանդությունից մեր հայրենակիցների մահացության աճող թվերը բոլորիս լրջագույնս խորհելու տեղիք են տալիս:
Առողջապահության համակարգն այս ընթացքում աշխատում է գերծանրաբեռնված:
Այսօր շարունակում է օրակարգային մնալ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկի նվազեցումը, ինչը էապես պայմանավորված է նաև պատվաստումներով:
Կարևորելով ազգաբնակչության առողջությունը՝ ևս մեկ անգամ մեր հայրենակիցներին հորդորում եմ՝ դրսևորել սոցիալական պատասխանատվության բարձր զգացում, #պատվաստվել, #կրել_դիմակ և սոցիալական վարքագծով կոտրել համավարակի աճող շղթան:
#ՊատվաստվիրԵվԿանխարգելիր
#ՄիացիրՎակցինացիային
----------------
Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյան