Նորություններ
Լրահոս
Գեղադիրի և Մայակովսկիի մանկապարտեզները վերսկսել են իրենց գործունեությունը
07.10.2021
Երկար ընդմիջումից հետո իր դռները կրկին բացեց Կոտայքի մարզի Գեղադիրի համայնքային մանկապարտեզը:
Մանկապարտեզի գործունեությունը հնարավոր է դարձել վերսկսել կառավարության ֆինանսական աջակցության միջոցով:
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով եղել է Գեղադիրում ու համայնքի ղեկավարի հետ շրջել վերաբացված մանկապարտեզում:
Նշենք, որ շատ երկար տարիներ Գեղադիր համայնքում մանկապարտեզ չէր գործել:
Վերջին տարիներին առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրերով մանկապարտեզը կապիտալ վերանորոգվել էր, իսկ 2018 թվականին Տարածքային Զարգացման Հիմնադրամի և մասնավոր ներդրողների կողմից ձեռք էր բերվել գույքը, ինչի արդյունքում մանկապարտեզը վերաբացվել էր:
Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան Գեղադիրի լուսավոր մանկապարտեզը, սակայն, որոշ ժամանակ գործելուց հետո փակվել էր ֆինանսական խնդիրների պատճառով:
Ուրախությամբ պետք է հայտնենք, որ այսօր արդեն վերաբացված մանկապարտեզ են հաճախում շուրջ 60 փոքրիկներ ոչ միայն Գեղադիրից, այլ նաև հարևան Հացավան, Ողջաբերդ համայնքներից:
Ի դեպ, կրկին կառավարության աջակցությամբ իր գործունեությունն է սկսել նաև Մայակովսկիի մանկապարտեզը, որը վերջին տարիներին ևս տարբեր ծրագրերով հիմնանորոգվել էր, ձեռք բերել գույքը և ֆինանսական խնդիրների պատճառով անգործության մատնվել: