Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2021

 Հանրապետության և, մասնավորապես, Կոտայքի մարզի սիրելի՛ ուսուցիչներ,

 Շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Սիրելինե՛րս,

 Այսօր մենք բոլորս դժվարին ժամանակահատվածում ենք ապրում, և ամենքս մեր տեղում՝ մեր աշխատանքով, փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի վաղվա օրն ավելի լուսավոր լինի, ավելի լավը:

 Այս բարդ ժամանակահատվածում կարևորում և բարձր եմ գնահատում ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքը, որի կենտրոնում մեր վաղվա սերունդն է, մեր վաղվա կրթված ու գիտակից ՔԱՂԱՔԱՑԻՆ:

 Իմացե՛ք, որ քաջ գիտակցում եմ այն մարտահրավերները, որոնք իր հետ բերել է շարունակվող համավարակը և քաջ գիտակցում եմ այն դժվարությունները, որոնց միջով ստիպված եք լինում անցնել ամեն օր ձեր աշխատանքում:

 Բայց պիտի խնդրեմ, որպեսզի այդ դժվարությունները ձեզ չկաշկանդեն, ձեզ չընկճեն և ավելի մեծ ներուժով ու նվիրումով շարունակեք իրականացնել ձեր մասնագիտական պարտականությունները՝ հանուն գիտակից ու կրթված հասարակության, հանուն հայրենասեր և պետականամետ քաղաքացու կերտմանը և հանուն մեր գալիք հաղթանակների:

 Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով, որպեսզի մշտապես լինեք գնահատված, սիրված և արժևորված:

 Ամենայն բարին ձեզ և ձեր ընտանիքներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50