Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետարանը և Կոտայքի մարզպետը բարձր են գնահատում միջազգային կառույցների կողմից Կոտայքի մարզում իրականացված մարդասիրական ծրագրերը

04.10.2021

 Կոտայքի մարզպետարանը և մարզպետ Ահարոն Սահակյանը բարձր են գնահատում միջազգային կառույցների կողմից Կոտայքի մարզում իրականացված մարդասիրական ծրագրերը

 ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) օժանդակությամբ ACTED ARMENIA Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալությունը և ԻՄՓԱՔԹ (IMPACT Initiatives) նախաձեռնությունը միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից խոցելի բնակչության աջակցության և ճգնաժամի հաղթահարման ռազմավարությունների մշակման համար համատեղ իրականացրել են Արցախից տեղահանված ազգաբնակչության ինտեգրման կարիքների գնահատում:
Կարիքների գնահատման վերաբերյալ զեկույցին մասնակցել են նաև Կոտայքի մազպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատու մասնագետները:

 Ավելի վաղ միևնույն նախաձեռնության շրջանակներում՝ Եվրահանձնաժողովի մարդասիրական գրասենյակի ֆինանսավորմամբ, տեղահանված անձանց հատկացվել է հումանիտար օգնություն։

 Կոտայքի մարզում իրականացված «Մարդասիրական աջակցություն» ծրագրի համար մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից փոխանցվել Է շնորհակալագիր՝ ի նշան երախտագիտության։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50