Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում COVID-19 համավարկի դեմ պատվաստումների գործընթացը ակտիվ կերպով շարունակվում է
02.10.2021
Սեպտեմբերի 22-27-ը ներառյալ, Կոտայքի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել են 2455 քաղաքացիներ
- «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 1-ին դեղաչափ- 1362 անձ
- «Կորոնավակ» պատվաստանյութով՝1-ին դեղաչափ- 1093 անձ
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը;
Հիշեցում.
Պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են:
«ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: