Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Իմունացման գործընթացն օրակարգային է և առաջնային

01.10.2021

Այսօր օրակարգային է ընդլայնվող գլոբալ համավարակի` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկի նվազեցումը, ինչն էապես պայմանավորված է նաև պատվաստվածության ընդգրկվածությամբ:

 Պատվաստանյութը բժշկության այն ձեռքբերումն է, որն օգնում է կանխարգելել հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերն ու մահվան դեպքերը:

 Կարևորելով ազգաբնակչության ներգրավվածությունը՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանը հրապարակում է հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի պատվաստումային ընդգրկվածության ցուցանիշը, համաձայն որի, կատարվել է միայն 1-ին դեղաչափ պատվաստում թվով՝ 21.992, ինչը կազմում է մարզի ազգաբնակչության վիճակագրական թվի (176.614) 18.98%-ը:

 Կիսվելով տեղեկատվության առավել հասանելիությամբ՝ կարևորվում է հատկապես կազմակերպությունների դիմելիությամբ ցուցաբերված պատասխանատվությունը, ինչն օրինակելի և ողջունելի է իմունացման գործընթացում ներգրավվածության համար։

 Ստորև ներկայացվում է պատվաստումային գործընթացում ներգրավված ավելի քան 110 կազմակերպությունների ցանկը:

Եվ այսպես, կատարված պատվաստումներ՝

  • Աբովյանի ԲԿ -Աբովյանի համայնքապետարան, «ԱՐՓԻՄԵԴ» դեղագործական ձեռնարկություն, «Թոքաբանության Ազգային Կենտրոն» ՊՈԱԿ, «ՆԱՐԵԿ» ԾԵՐԱՆՈՑ («ՍԱԹԵՆԻԿ» բարեգործական հասարակական կազմակերպություն)
  • Նաիրիի ԲԿ—Եղվարդի թիվ 1,2,3 դպրոցներ, Եղվարդի համայնքապետարան, Զորավանի դպրոց, մանկապարտեզ, Եղվարդի արվեստի դպրոց, սպորտ դպրոց, Եղվարդի բարեկարգման և բնակֆոնդ ՀՈԱԿ, Մշակույթի տուն
  • Ծաղկաձորի Բուժամբուլատորիա՝ Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքապետարան, միջնակարգ դպրոց, Հրազդանի Ջրմուղ-Կոյուղիՙ Հրազդանի Երկաթուղի, Ալվինա հյուրանոց, Հրազդանի «Կոալիթեք մաշինրի» ՍՊԸ, Ծաղկաձորի լեռնադահուկային մարզապրոց, Կենտրոն մարզադպրոց, Արարատ բանկի Ծաղկաձորի մասնաճյուղ, Մարիոթ հյուրանոց, Գրողների ստեղծագործական տունՙ Ռոսիա, Սայա, Ալպինա, Կեչառիս, Ալվա հյուրանոցներ, Հրազդանի Գազպրոմ, Հրազդանի և Ծաղկաձորի ոստիկանության բաժանմունքներ, թիվ 1 ,6, 12 դպրոցների ուսուցիչներ, Հրազդանի Էլ. Ցանց, Ծաղկաձորի կոմունալ տնտեսություն, Կոտայքի թեմի առաջնորդարան, Կոտայքի մարզպետարան, Հրազդանի Վեգա ընկերություն, Համալսարանի հյուրանոց, Օրբելի եղբայրների թանգարան, ՀՀ կենտրոնական բանկ, Կենտրոնի Հայէկոնոմ բանկ,Կենտրոնի հաշվապահական կենտրոն
  • Նոր Հաճնի պոլիկլինիկա- Արևակն ՍՊԸ, Կոնվերս բանկ, 3-րդ հիմնական դպրոց, Արտամետի գյուղապետարան, մանկապարտեզ, 1-ին, 3-րդ, 4-րդ հիմնական դպրոց
  • Նոր Գեղիի ԱԱՊԿ – Նոր Գեղիի դպրոցներ, Գյուղատնտեսական քոլեջ, Իզոտոպների գործարան, Լուսակերտի զորամաս, ԱԻՆ, Նաիրիի Էլեկտրոցանց, Նոր Գեղիի ոռոգման ջրերի կայան, Նոր Գեղիի երաժշտական դպրոց, Նոր Գեղիի համայնքապետարան
  • Արզնիի ԱԱՊԿ- Արզնիի միջնակարգ դպրոց, գյուղապետարան, շին հրապարակի աշխատողներ, Շշերի գործարան, Արզնիի մանկապարտեզ, Արզնիի առողջարան
  • Բալահովիտի ԲԱ – Բալահովիտի միջնակարգ դպրոց, գյուղապետարան, թղթի արտադրամաս Գազի գրասենյակ, պաղպաղակի արտադրություն, «Օջախ» ռեստորան
  • Գառնիի ԱԿ – Ֆերոն ՍՊԸ, Արմյանսկի Ուրաժայ, Էկո տոմատո, Գառնիի դպրոցներ, Գառնիի համայնքապետարան, Գառնիի մանկապարտեզ, Գառնիի տաճար, Բանավանի դպրոց, Հացավանի համայնքապետարան, դպրոց, Գեղարդի համայնքապետարան, մանկապարտեզ, դպրոց, Գողթի դպրոց
  • Զովունու ԱԱՊԿ –Ռ. Բաղդասարյանի անվան դպրոց, Զովունու մանկապարտեզ, մշակութային կենտրոն, Եղվարդի համայնքապետարանի Զովունու վարչական շրջան, «Անի» կաթնամթերք, ԱԻՆ, ՀՀ Ոստիկանություն, ՀԷՑ
  • Քասախի ԱԱՊԿ- Քասախի համայնքապետարան, «Արուսյակ» մանկապարտեզ, Քասախի թիվ 1, 2 դպրոցներ, Նեվրոզների կլինիկա, Ջերմուկ գրուպ
  • Կապուտանի ԱԱՊԿ - Կապուտանի գյուղապետարան, նախակրթարան, դպրոց Հատիսի դպրոց, Հատիսի գյուղապետարան, SINOPSIS, ARS ARM FARM, Դեղատուն Մարկ ֆարմ,ՍՕՍ ՄԳ ՀԲՀ, Divident stom clinica, Նատալի Ֆարմ, Արագյուղի ԱԱՊԿ- 106 ՀԷԲ Եղվարդի մասնաճյուղ, Արագյուղի դպրոց, Սարալանջի դպրոց, Արագյուղի գյուղապետարան:

 

ՄԱՐԶԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ և ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Սոցիալական վարքագծով թեթևացնենք առողջապահական բեռը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40