Նորություններ
Լրահոս
Այսօր 44-օրյա պատերազմի առաջին տարելիցն է
27.09.2021
Չսգալ այլևս, փոխարենը բարձրացնել գլուխներս, միաբանվել, բռունցքվել, զարգացնել ու հզորացնել մեր հայրենիքը՝ աշխատելով, արարելով, ստեղծագործելով, մշակելով, ծառայելով…ամեն մեկս մեր տեղում՝ հանուն մեր ընկած տղաների, հանուն անհետ կորած մեր եղբայրների, հանուն վիրավորված և հաշմանդամություն ձեռք բերած մեր ընկերների, հանուն պատերազմի բոլոր մասնակից տղաների ու սահմանը հսկող մեր զինվորների:
Չսգալ, այլ քրտնաջան աշխատել՝ հիշելով, որ կռվում ընկած տղաներին պարտք ունենք վերադարձնելու և այն Հզոր Հայրենիքն է:
Ձեզ բացակա չենք դնում, տղե՛րք:
Հավերժ փառք և խոնարհում:
-------------------------
Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյան