Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բուժականում ասֆալտապատվել է շուրջ 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատված

25.09.2021

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական, Արագյուղ, Զորավան և Եղվարդ բնակավայրերում էր:

 Այցը մեկնարկել է Բուժականից, որտեղ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի և Բուժականի վարչական ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կապիտալ ասֆալտապատված ճանապարհահատվածում:

 Համայնքի ղեկավարը ներկայացրել է, որ ծրագրի շրջանակում՝ պետության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ, Բուժականում ասֆալատապատվել է ներհամայնքային 1,5 կմ երկարությամբ գլխավոր ճանապարհահատվածը, որի հիմնանորոգմանը շուրջ 330 տնտեսություն ունեցող գյուղի բնակիչները երկար են սպասել:

 Կատարվել են նաև այդ ճանապարհահատվածի ջրահեռացման համակարգի արդիականացման աշխատանքներ, կառուցվել են մայթեզրերը:
Որոշ թերությունների վերաբերյալ մարզպետը դիտարկումներ է արել, որոնք կշտկվեն շինարարների կողմից: Բուժականում Ահարոն Սահակյանը զրուցել է նաև բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները:

 Հատկանշական է, որ համայնքի բոլոր բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր ու աշխատաանքներ են իրականացվել, որոնք մեծ թափով կյանքի են կոչվել հենց Եղվարդի խոշորացման արդյունքում:

 Համայնքի ղեկավարի պնդմամբ, վերջին չորս տարիներին միայն Բուժականում համայնքային միջոցներից ներդրվել է շուրջ 400 մլն դրամ, որն ուղղվել է մի շարք ենթակառուցվածքների զարգացմանը՝ ասֆալտապատում, կոյուղագծերի կառուցում, հակակարկտային կայանի տեղադրում և այլն:

 Համայնքի միջոցներով Բուժականում կառուցվել է նաև բոլոր պատերազմներում զոհված բուժականցիներին նվիրված հուշակոթող:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50