Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Անկախության 30-ամյակի կապակցությամբ

22.09.2021

Մեր անկախ հայրենիքը 30 տարեկան է:

 Տակավին երիտասարդ, բայց անկախության պահպանման ու հարատևության համար անընդհատ պայքարող, մաքառող, սակայն չկոտրվող ու անսասան հայրենիքս կանգուն է եղել միշտ ու կանգուն կմնա հավետ:

 Պաթոսն այսօր ավելորդ է: Թերևս, պետք է ամուր գրկել մեր անկախ հայրենիքը, փայփայել ու տեր լինել, քանզի անկախ պետականություն ու ազատ հայրենիքում ապրելու և արարելու իրավունք են մեզ ժառանգել Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, մեր անկախությունն են պաշտպանել պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած տղաները. մեր երկրի սահմանների անսասանությունը, անկախ Հայաստանի անվտանգությունն է այս պահին պահպանում սահմանին կանգնած զինվորը, ու մենք այլ ելք չունենք, քան տեր լինել մեր երկրին, ինչ էլ որ պատահի, տեր լինել, որքան էլ դժվար լինի:

 Յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով պիտի ամրացնենք, հզորացնենք ու զարգացնենք առաջին քրիստոնյա պետությունը՝ 30-ամյա անկախ Հայաստանը՝ հանուն մեր վաղվա օրվա, հանուն մեր երեխաների և հանուն Արցախյան բոլոր պատերազմներում ընկած մեր եղբայրների:

 Շնորհավո՛ր տոնդ, Հայաստանս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50