Տպել
Նորություններ
Լրահոս
Կրթության ոլորտի խնդիրները մարզպետարանի ուշադրության կենտրոնում
16.09.2021
Հրազդանի տարածաշրջանի մարզային ենթակայության դպրոցների տնօրենների մասնակցությամբ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարել է Կոտայքի մարզպետի խորհրդական Արթուր Տաշչյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են
- Համավարակով պայմանավորված խնդիրները, ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու նպատակով COVID-19-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը
- Կադրային քաղաքականությունների մշակումն ու իրականացումը
- Աշակերտական Խորհուրդների գործունեությունն ու այդ ուղղությամբ իրականացվող գործընթացների ակտիվացումը
- Կարևորվել է դպրոցներում այնպիսի միջավայրերի ու պայմանների առկայությունը, որը թույլ կտա համակարգված գույքագրել ոլորտի բացերը, և դրանք արագ լուծել՝ նպաստելով աշակերտների՝ կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:
Նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ կկրեն::