Նորություններ
Լրահոս
Մեղրաձորում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ
14.09.2021
Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով Մեղրաձոր խոշորացված համայնքում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:
Արդեն իսկ ասֆալտապատվել է Փյունիկ բնակավայրի շուրջ 350 մ երկարությամբ ճանապարհահատված:
Ընթացքի մեջ է Մեղրաձոր, Մարմարիկ, Աղավնաձոր բնակավայրերի ներհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատումը:
Աշխատանքներն իրականացվում են չորս առանձին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով: