Նորություններ
Լրահոս
Հրազդանի բժշկական կենտրոնը ժամանակակից շտապ օգնության ամենագնաց մեքենաներ ունի
08.09.2021
Հրազդանի բժշկական կենտրոնի շտապ օգնության պարկը համալրվել է երկու նոր՝ ժամանակակից ամենագնաց մեքենաներով
ՀՀ Առողջապահության նախարարության կողմից Հրազդանի բժշկական կենտրոնին տրամադրվել է երկու ամենագնաց՝ գծային և ռեանոմոբիլ շտապօգնության մեքենաներ, որոնք նպաստելու են Հրազդանի տարածաշրջանի բնակչության կողմից տրվող կանչերի արագ արձագանքմանը, տարածաշրջանի ազգաբնակչությանը պատշաճ մակարդակով բժշկական օգնության և սպասարկման տրամադրմանը, ինչպես նաև Ծաղկաձոր և այլ հեռավոր ու դժվարհասանելի կետեր շտապօգնության մեքենաների արագ տեղ հասնելուն: