Նորություններ
Լրահոս
Երևան-Սևան մայրուղու՝ Կոտայքի մարզի վարչական հատվածի հարակից տարածքներում մեկնարկել է չորացած ծառերի հաշվառում, խորը էտ
08.09.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի առաջարկությամբ Շրջակա միջավայրի նախարարության «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի միջոցով այսօրվանից իրականացվում է Երևան-Սևան մայրուղու՝ Կոտայքի մարզի վարչական հատվածի հարակից տարածքների չորացած ծառերի հաշվառում, խորը էտ, իսկ ամբողջությամբ չորացած ծառերի պարագայում՝ նաև հատում, որն ունի տվյալ հատվածներում անվտանգ երթևեկության ապահովման խիստ անհրաժեշտություն և կարևորություն՝ միաժամանակ ապահովելով տվյալ ճանապարհահատվածների էսթետիկ տեսքը և սանիտարական բարվոք վիճակը:
Աշխատանքների իրականացման ողջ ընթացքում այն գտնվելու է մարզպետարանի և մարզպետի անմիջական հսկողության ներքո: