Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը պատվոգրեր է հանձնել ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության 10 աշխատակիցների

07.09.2021

  Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ամիրջանյանին և ծառայության մեկ տասնյակ աշխատակիցների:

 Շնորհավորելով ԱԻՆ բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մարզպետը կարևորել է և շնորհակալություն հայտնել պետության համար այս ծանր ժամանակահատվածում նրանց ծառայության՝ պատշաճ և բարձր մակարդակի ու որակի ապահովման համար:

 Ահարոն Սահակյանն ընդգծել է մարզպետարան-մարզպետ-ԱԻՆ սերտ համագործակցությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս այս կարևոր կառույցի յուրաքանչյուր աշխատակից, ծառայող պետք է իր թիկունքում զգա պետության, տարածքային կառավարման մարմնի և մարզային իշխանությունների ուշադրությունն ու հոգածությունը՝ միաժամանակ վստահեցնելով, որ իր լիազորություններիշրջանակում շարունակելու է աջակցել ԱԻՆ ոլորտի ծրագրերի իրագործմանն ու խնդիրների լուծմանը:

 Իրենց ծառայությունը մատուցող անձնակազմերի հանդեպ մշտական հոգածությունն ընդգծելու նպատակով ՀՀ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստակամության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մարզպետ Սահակյանը պատվոգրեր է հանձնել Կոտայքի մարզի փրկարար ծառայության 10 ծառայողների:

 Հանդիպման ավարտին ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ամիրջանյանը շնորհակալություն է հայտնել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին և մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող ստորաբաժանմանը գնահատանքի համար և վստահեցրել, որ երկուստեք սերտ համագործակցությունը կշարունակի էլ ավելի ամրապնդվել, իսկ աշխատակիցների խրախուսումը կնպաստի նրանց ավելի պարտավորված և զգաստ լինելուն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50