Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի զոհված և վիրավոր զինծառայողների, աշխարհազորայինների՝ առաջին դասարան հաճախող երեխաներն ուշադրության կենտրոնում
01.09.2021
Նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ Կոտայքի մարզպետարանում հյուրընկալել էինք մեր մարզի զոհված և վիրավոր զինծառայողների, աշխարհազորայինների՝ առաջին դասարան հաճախող երեխաներին:
Նրանց ընդունել են Կոտայքի մարզպետի խորհրդական Արթուր Տաշչյանը և մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը:
Սա ոչինչ է այն ամենի դիմաց, ինչ այս լուսավոր փոքրիկների հայրերն են նվիրել մեզ բոլորիս. սա ընդամենը մի փոքր ուշադրություն է մեր հերոսների ընտանիքներին և նրանց ամենակրտսեր դպրոցականներին:
Շնորհավո՛ր Գիտելիքի օր: