Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետարանի անցուդարձից
30.08.2021
ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր երախտագիտությունն է հայտնել Կոտայքի մարզպետին, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը, ինչպես նաև բժշկական հաստատություններին՝ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը կազմակերպված «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի ողջ ընթացքում շուրջօրյա բժշկական հերթապահություն ապահովելու համար:
Գրասենյակը բարձր է գնահատել մարզպետարանի ակտիվ մասնակցությունն ու օժանդակելու պատրաստակամությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրերում՝ հույս հայտնելով, որ երկկողմանի համագործակցությունը կնպաստի Հայաստանի և Սփյուռքի հզորացմանը և գործակցության ամրապնդմանը:
Նշենք, որ ընդհանուր առմամբ այս տարի ծրագրին մասնակցել է շուրջ 360 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 25 երկրից:
Փակման արարողությանը մասնակցել են նաև Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատու ղեկավարները:
Հիշեցնենք, որ «Քայլ դեպի տուն»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրն է, որի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը: