Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եղել է Գեղաշենի միջնակարգ դպրոցում և ծանոթացել իրականացված աշխատանքներին

30.08.2021

 Կոտայքի մարզի Գեղաշեն համայնք կատարած այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է նաև համայնքի միջնակարգ դպրոց:

 Մարզպետը դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանի հետ շրջել է դպրոցի տարածքում, քննարկել նաև խնդիրները:

 Նշենք, որ մարզային ենթակայության դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում մարզպետարանի տրամադրած ավելի քան 5,5 մլն դրամի շրջանակում դպրոցի մարզադահլիճում տեղադրվել է վինիլիային հատակ:
2020 թվականի ընթացքում դպրոցի տնտեսած միջոցների հաշվին հիմնովին վերանորոգվել են 4 սանհանգույցներ, իսկ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և դպրոցի համաներդրման արդյունքում այս տարի դպրոցի տաածքում հիմնվել է ինտենսիվ այգի: Նույն ծրագրի շրջանակում դպրոցի տանիքին տեղադրվել է արևային կայան:

 Ի դեպ, Գեղաշենի միջանակարդ դպրոցն այս տարի կընդունի 80 առաջին դասարանցիների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50