Նորություններ
Լրահոս
Գեղաշենում բացվեց համայնքի համար երկար սպասված մանկապարտեզը
27.08.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, խորհրդականի՝ Մհեր Գևորգյանի հետ Գեղաշեն համայնքում ներկա է գտնվել համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման պաշտոնական արարողությանը:
Բացման արարողութունը մեկնարկել է փոքրիկ միջոցառմամբ, ապա տեղի է ունեցել օծման արարողությունը, որն իրականացրել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:
Նշենք, որ հիմքից կառուցված մանկապարտեզի շինարարությունը մեկնարկել էր դեռ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով, ապա 2020 և 2021 թթ. սուբվենցիաներով իրականացվել են բակային հատվածի բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքները:
Ժամանակակից պայմաններով և լուսավոր մանկապարտեզ են հաճախելու համայնքի շուրջ 140 փոքրիկներ: