Նորություններ
Լրահոս
Պռոշյանում հիմնանորոգվել է մշակույթի կենտրոնը. մարզպետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին
26.08.2021
Պռոշյան կատարած այցի շրջանակներում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ծանոթացել է նաև կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին:
Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանի ուղեկցությամբ մարզպետը նախ այցելել է 2019 և 2020 թթ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում երկու փուլով հիմնանորոգված մշակույթի կենտրոն, որը կրելու է ազատամարտիկ Կարոտ Մկրտչյանի անունը: Շենքը շուրջ մեկ տասնյակ տարի չի գործել:
Պետություն - համայնք 30%-70% համաֆինանսավորմամբ երկհարկանի շինությունն ամբողջությամբ հիմնանորոգվել է: Գույքի ձեռքբերումից հետո այն շահագործման կհանձնվի:
Ահարոն Սահակյանը Պռոշյանում դիտարկել է նաև այս տարվա սուբվենցիոն ծրագրով մեկնարկած նոր կույուղագծերի անցկացման շինաշխատանքները:
Համայնքի ղեկավարը ներկայացրել է, որ երկու փողոցներում, ընդհանուր առմամբ, անց են կացվում շուրջ 800 մետր երկարության կոյուղագծեր:
Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 55%-45% համաֆինանսավորմամբ:
Բացի այս ծրագրից, Պռոշյանում այս տարի սուբվենցիոն ևս երեք ծրագիր է իրականացվելու՝ հիմնանորոգվելու են ներհամայնքային ճանապարհներ, գազաֆիկացվելու են Խանջյան և Անդրանիկի փողոցները, կառուցվելու է ջրամատակարարման ցանց: