Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

24.08.2021

  Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍ և առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ:

 Քննարկվել են հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխությունները և նոր ուսումնական տարով պայմանավորված խնդիրները, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշիչներին վերաբերող հարցեր:

 Անդրադարձ է կատարվել ուսուցիչների ատեստավորման, այդ ուղղությամբ ընթացող նախապատրաստական աշխատանքներին, վերապատրաստման գործընթացներին:

 Փոխնախարարը նշել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ:

 Նրա խոսքով, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները՝ կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50