Նորություններ
Լրահոս
Ակունքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ
20.08.2021
Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Ակունք համայնքի Ակունք, Կոտայք և Նոր Գյուդ բնակավայրերում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:
Ծրագրի շրջանակում արդեն իսկ հիմնանորոգվել է Ակունք բնակավայրի շուրջ 660 մ երկարությամբ 7-րդ փողոցը, իսկ այս ծրագրի շրջանակում երեք բնակավայրերում, ընդհանուր առմամբ, կասֆալտապատվի շուրջ 1,8 կմ երկարությամբ ճանապարհահատված:
Շահած ծրագրի արժեքը 68.180.000 դրամ է, որի 25 %-ը պետական բյուջեից ֆինանսավորման չափն է, 75 %-ը՝ համայնքի ներդրումը: