Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է «Հերոսների վերականգնողական քաղաքը» նախագծի հեղինակ Սուրեն Արեենցին

13.08.2021

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է «Հերոսների վերականգնողական քաղաքը» նախագծի հեղինակ Սուրեն Արեենցին:

 Նրա գաղափարով և աջակիցների նախաձեռնությամբ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում Արցախյան վերջին պատերազմից հետո մեկնարկել է «Հերոսների վերականգնողական քաղաքը» նախագիծը:

 Այս պահին կենտրոնի շինարարական աշխատանքներն են ընթանում:
Սուրեն Արեենցը ներկայացրել է նախագծի մանրամասները՝ նշելով, որ «Հերոսների վերականգնողական քաղաք»-ը կրելու է ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը, խորհրդանշական «քաղաքի» -ի պուրակն էլ՝ 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անունը։ Նախագիծը կյանքի կկոչվի երեք փուլով, ինչն էլ հնարավորություն կտա անվճար բուժում ստանալ այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված են հաղթահարել հոգեկան առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ։

 Քննարկվել են կենտրոնի շինաշխատանքների ընթացքի հետ կապված խնդիրները:
Մարզի ղեկավարը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում աջակցելու է նախագծի կայացմանը, իսկ առաջին քայլը անձամբ կենտրոնի շինհրապարակ այցն է լինելու՝ տեղում խնդիրները հասկանալու և լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50