Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բյուրեղավանում հիմնանորոգվում է քաղաքային պոլիկլինիկայի շենքը, իսկ Ջրաբերում կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար

11.08.2021

 Աշխատանքային հերթական այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Բյուրեղավան խոշորացված համայնքում էր: Մարզպետը խորհրդականի՝ Մհեր Գևորգյանի և Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ուղեկցությամբ շրջել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տարածքով, ծանոթացել կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին:

 Քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի ամբողջ տարածքի, տանիքի ու բակի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռևս կառավարության 2019- 2020 թթ. սուբվենցիոն ծրագրերով: Ամբողջովին փոխվել էր պոլիկլինիկայի բակը, ցանկապատվել, ասֆալտապատվել և կանաչապատվել է ամբողջ տարածքը, կառուցվել են աստիճանավանդակներ, ավտոկայանատեղի, շտապ օգնության մեքենայի շվաքարան:

 Աշխատանքների երկրորդ փուլով այս պահին իրականացվում է շենքի ներքին հարդարում:

 Կոտայքի մարզպետը և Բյուրեղավան համայնքի ղեկավարը քննարկել են աշխատանքների ընթացքը. Ահարոն Սահակյանը մատնանաշել է որոշակի փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որոնք կդիտարկվեն շինարարների կողմից:

 Բյուրեղավան և Նուռնուս բնակավայրերում դիտարկվել են նաև կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:

 Այցի հաջորդ կանգառը Ջրաբերում էր, որտեղ Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի՝ կենսական անհրաժեշտության ամենամեծ ծրագրերից մեկն է իրականացվում՝ կառուցվում է խմելու ջրի ներքին բաշխիչ ցանց և օրվա կարգավորիչ ջրամբար: Ջրաբեր բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցման առաջին փուլը՝ բարձր ճնշման ջրագծի կառուցումը, իրականացվել էր 2020 թվականին՝ կրկին սուբվենցիոն ծրագրով։ Իսկ այս ծրագրի իրագործումից հետո բնակավայրում խմելու ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Համակարգը սպասարկելու է բնակավայրի շուրջ 93 տնտեսության:

 Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով:

 Մարզպետը հորդորել է խստագույնս ապահովել կատարված աշխատանքների որակ և սահմանված ժամկետների պահպանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50