Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աբովյանում ամբողջությամբ հիմնանորոգվում է 1,5 կմ երկարությամբ Հատիսի պողոտան

11.08.2021

 Համայնքային այցի շրջանակներում Կոտայքի մարզպետը եղել է նաև Աբովյան քաղաքում և համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հետ շրջել համայնքի գլխավոր՝ Հատիսի պողոտայում, որը կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է:

 Պետական բյուջեի աջակցությամբ կատարվում է շուրջ 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կապիտալ ասֆալտապատում, եզրաքարերի նորոգում և փոխարինում, ինչպես նաև ամբողջությամբ արդիականացվել է ճանապարհահատվածի ջրահեռացման համակարգը:

 Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 45%-55% համաֆինանսավորմամբ:

 Մարզպետը հիմնանորոգումն իրականացնող շինարարների հետ քննարկել է աշխատանքների ընթացքը: Վերջիններս հավաստիացրել են, որ սահմանված ժամկետում՝ մինչև օգոստոսի 20-ը, կավարտեն աշխատանքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50