Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն ընդունել է ԿԳՄՍ նախարարության գերազանցության մեդալներ ստացած Կոտայքի մարզի շրջանավարտներին
30.07.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է գերազանց առաջադիմություն գրանցած և ՀՀ ԿԳՄՍ նախարարության գերազանցության մեդալներ ստացած Կոտայքի մարզի շրջանավարտներին:
Կոտայքի մարզն այս տարի ունի գերազանցության մեդալներ ստացած 8 շրջանավարտներ՝ երեքը Հրազդանի թիվ 13 ավագ, երկուսը՝ Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցներից և երեք շրջանավարտներ մարզային ենթակայության Պռոշյանի Պ.Ղևոնդյանի անվան, Լեռնանիստի Ս.Նազարյանի անվան և Քանաքեռավանի միջնակարգ դպրոցներից:
Մեդալակիրներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին շնորհավորելով դպրոցը գերազանցության մեդալով ավատելու կապակցությամբ՝ Ահարոն Սահակյանն ընդգծել է որակյալ կրթության կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ դիտարկելով այն որպես պետության, պետականության կայացման գլխավոր և առաջնային երաշխիք:
Մարզպետը շրջանավարտներին վստահեցրել է, որ մշտապես կապի մեջ է լինելու իրենց հետ, և նրանք անմիջականորեն ու շարունակական զգալու են պետության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունը, պաշտպանությունն ու ուշադրությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մեդալակիրներին հուզող խնդիրներին, իսկ հանդիպաման ավարտին մարզպետը շրջանավարտներին է հանձնել խորհրդանշական նվերներ՝ հանրագիտակ բառարաններ: