Տպել
Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում կյանքի կկոչվի 89 սուբվենցիոն ծրադիր՝ 6,9 մլրդ.դրամ արժեքով
28.07.2021
Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են շուրջ 30 համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված 89 սուբվենցիոն ծրագրեր՝ ընդհանուր 6,9 մլրդ. դրամ արժեքով:
Պետական աջակցությամբ մեր համայնքներում
- Կկառուցվեն, կվերակառուցվեն, կվերանորոգվեն, կկահավորվեն մանկապարտեզներ և խաղահրապարակներ Հրազդան, Աբովյան, Ջրվեժ, Ծաղկաձոր, Մեղրաձոր, Գեղաշեն, Մայակովսկի, Քանաքեռավան համայնքներում
- Կկառուցվեն, կբարեկարգվեն այգիներ, պուրակներ Հրազդան, Ծաղկաձոր, Նոր Հաճն համայնքներում
- Կապիտալ կասֆալտապատվեն, կնորոգվեն (սալարկմամբ) շուրջ 20 համայնքների ներհամայնքային ճանապարհահատվածներ
- Կգազաֆիկացվեն Թեղենիք, Պռոշյան, Գեղաշեն, Մրգաշեն, Քանաքեռավան, Քասախ համայնքների թաղամասեր
- Գիշերային լուսավորության համակարգեր կկառուցվեն, կնորոգվեն 13 համայնքներում
- Խմելու ջրի ջրագծեր, ջրահեռացման և ոռոգման համակարգեր կկառուցվեն, կնորոգվեն Բյուրեղավան, Պռոշյան, Ծաղկաձոր, Եղվարդ, Մեղրաձոր, Ջրվեժ, Գառնի, Քանաքեռավան, Կամարիս, Քասախ համայնքներում
- Շուրջ 14 համայնքներում կիրականացվեն բազմաբնակարան շենքերի գույքի նորոգման, հասարակական շենքերի կառուցման, վերանորոգման, համայննքների գլխավոր հատակագծերի կառուցման, մեքենասարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ: