Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտոյքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչներին

23.07.2021

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինարարական բաժնի ղեկավար Շահե Սիմոնյանին և Թումո կենտրոնների զարգացման պատասխանատու Տիգրան Բաղիյանին:

 Մարզպետը հետաքրքրվել է Թումո կենտրոնի կրթական ծրագրի ներդրման, «Թումո» տուփերի և կենտրոնների հիմնադրման ուղղությամբ մարզում իրականացված աշխատանքների ընթացքից, ինչպես նաև քննարկվել են համագործակցության ներկա հնարավորությունները:

 Հյուրերը ներկայացրել են, որ նախատեսում են Կոտայքի մարզում հիմնել 12-18 տարեկան պատանիների համար անվճար կրթական երկու «Թումո» կենտրոն և հարակից «Թումո» տուփեր՝ մասնագիտացված դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում:

 Որպես ծրագրի իրականացման առարկայական և շոշափելի արդյունք, քննարկվել է Կոտայքի մարզի Գառնի համայնքում «Թումո» տուփի հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

 Մարզպետը շնորհակալություն է հայտնել հյուրերին հայրենանվեր աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել, որպեսզի ծրագիրն ամբողջ ծավալով շատ կարճ ժամանակահատվածում կյանքի կոչվի Կոտայքի մարզում՝ միտված ծրագրին մասնակից պատանիների տեխնիկական հմտությունների զարգացմանը և տեխնոլոգիական կրթության յուրացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50