Տպել
Նորություններ
Լրահոս
Նուռնուսում ասֆալտապատվում է շուրջ 170 մետր ճանապարհահատված
23.07.2021
Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ:
Այս պահին իրականացվում է շուրջ 170 մետր երկարության ճանապարհահատվածի և մայթերի կապիտալ ասֆալտապատում:
Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 25%/75% համաֆինանսավորմամբ: