Նորություններ
Լրահոս
Ջրաբերում կառուցվում է խմելու ջրի ներքին բաշխիչ ցանց և օրվա կարգավորիչ ջրամբար
20.07.2021
Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում կառուցվում է խմելու ջրի ներքին բաշխիչ ցանց և օրվա կարգավորիչ ջրամբար։
Հուլիսի 21-ից կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը։
Կենսական նշանակություն ունեցող այս ծրագիրն իրագործելուց հետո բնակավայրում խմելու ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի։
Ջրաբեր բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցման առաջին փուլը՝ բարձր ճնշման ջրագծի կառուցումը, իրականացվել է 2020 թվականին՝ կրկին սուբվենցիոն ծրագրով։