Տպել
Նորություններ
Լրահոս
Գողթում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ
19.07.2021
Կոտայքի մարզի Գողթ համայնքի բյուջեի միջոցներով կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում ներհամայնքային երկու փողոցներում:
Շուրջ 21 մլն դրամի շրջանակում արդեն ավարտվել է 5-րդ փողոցի ասֆալտապատումը. այսօրվանից էլ ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել 7-րդ փողոցում:
Ընդհանուր առմամբ, հիմնանորոգվում են 1300 մետր երկարությամբ ներհամայնքային երկու ճանապարհահատվածներ: