Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում գործող 6 ճամբարներում իրենց հանգիստն են անցկացնում 7-13 տարեկան 1600 երեխաներ

17.07.2021

 Կոտայքի մարզում գործող մանկապատանեկան և առողջարանային 6 ճամբարներում (Հանքավանի «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» և Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր») այսօրվանից առաջին հերթափոխով իրենց հանգիստն են անցկացնում 7-13 տարեկան շուրջ 1600 երեխաներ հանրապետության բոլոր մարզերից։

 Առաջնահերթությունը տրվել է Արցախյան 44 օրյա և մյուս պատերազմներում զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների, աշխարհազորայինների, ինչպես նաև ծնողազուրկ, բազմազավակ, սակավ ապահովված ընտանիքների երեխաներին։

 Նշենք, որ ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արձանագրությամբ որոշվել է՝ համավարակի պայմաններում երեխաների հանգիստը պատշաճ կազմակերպելու, COVID-19-ի դեպքերը հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հանրապետության բոլոր ճամբարներում իրականացնել COVID-19-ի թեստավորում։

 Ըստ այդմ, Հրազդանի բժշկական կենտրոնի կողմից Կոտայքի մարզի բոլոր 6 ճամբարներում իրականացվել են աշխատակիցների, ջոկատավարների և երեխաների թեստավորումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50