Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ներկայացրել է Քանաքեռավան համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատարին

16.07.2021

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր Քանաքեռավանի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին է ներկայացրել համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հովհաննես Քամալյանին:

 Շնորհակալություն հայտնելով համայնքի արդեն նախկին ղեկավար Հայկ Սարգսյանին արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորելով համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատարին՝ մարզպետը մաղթել է, որպեսզի վերջինիս աշխատանքն ու ջանքերը միտված լինեն բացառապես համայնքի կայուն զարգացման ապահովմանը և պատրաստակամություն եմ հայտնել իմ լիազորությունների շրջանակում աջակցել համայնքի սոցիալական և տնտեսական զարգացումն ապահովող ծրագրերի իրագործմանը և մեր քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը:

 Նշենք, որ Քանաքեռավան համայնքի նախկին ղեկավար Հայկ Սարգսյանի լիազորությունների ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված՝ համաձայն Տեղական ինքնակառավարման մարմնի մասին ՀՀ օրենքի 6-րդ և 27-րդ հոդվածների, նշանակվել է Քանաքեռավան համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50