Նորություններ
Լրահոս
Հիմնանորոգվում է «Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի Խոսրովի արգելոց տանող շուրջ 700 մետր երկարության ճանապարհահատվածը
15.07.2021
ՀՀ ՏԿԵ նախարության Տարածքային զարգացման հիմնադրամի և Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է «Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի Խոսրովի արգելոց տանող շուրջ 700 մետր երկարության ճանապարհահատվածը:
Ծրագրով ճանապարհահատվածի վերջնամասում կառուցվելու է նաև երկու ավտոկայանատեղի, արդիականացվում են գիշերային լուսավորությունը, ջրահեռացման համակարգը և առկա կոմունիկացիաները, կառուցվելու և վերանորոգվելու են հենապատերը:
Ծրագրի արժեքն ավելի քան 214 մլն դրամ է: