Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում մեկնարկում է նաև շրջիկ բրիգադների միջոցով COVID-19– ի դեմ պատվաստումների գործընթացը
13.07.2021
Հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի, ինչպես նաև հանրային իրազեկման աշխատանքների լիարժեք կազմակերպման և իրականացման մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ Կոտայքի մարզպետի համապատասխան որոշումը՝ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:
Քննարկվել են մարզում COVID-19-ի պատվաստումների ընթացքը, առկա խնդիրները. դրանց լուծման ուղղությամբ հնչել են առաջարկներ:
Որոշվել է ըստ ժամանակացույցի, Կոտայքի մարզում նաև շրջիկ բրիգադների միջոցով կազմակերպել COVID-19-ի դեմ պատվաստումները:
Մեկնարկը կտրվի Հրազդան քաղաքում հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ից:
Կոտայքի մարզպետարանի վարչական շենքի դիմաց կկայանի շտապօգնության մեքենա՝ հագեցած անհրաժեշտ բոլոր պարագաներով, պատվաստանյութերով, համալրված բժիշկ-մասնագետներով:
Բժիշկ- մասնագետը նախ կիրականացնի կոնսուլատացիա խորհրդատվություն պատվաստվող քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ, որին կհաջորդի պատվաստումը:
Շրջիկ բրիգադների միջոցով պատվաստումների մեկնարկը կտրվի Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներից:
Հիշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են անվճար:
«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, պատվաստանյութի կամավոր ընտրության սկզբունքով: