Նորություններ
Լրահոս
Կապիտալ ասֆալտապատվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 6 կմ երկարությամբ ճանապարհահատված
08.07.2021
2021 թվականի պետական բյուջեով Կոտայքի մարզում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում մեկնարկել են Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)- Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 6 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Այս պահին իրականացվում են գոյություն ունեցող մայթերի, եզրաքարերի քանդման, ինչպես նաև հողային աշխատանքներ նոր մայթերի նախապատրաստման համար:
Ծրագրի շրջանակում մասնակի նորոգվելու են առկա երեք կամուրջները, իրականացվելու են խմելու և ոռոգման գոյություն ունեցող խողովակաշարերի վերանորոգման, որոշ տեղերում՝ նաև փոխարինման և արդիականացման աշխատանքներ:
Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նպաստելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացմանը, անվտանգ երթևեկի կազմակերպմանը: