Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գեղաշենի մանկապարտեզի գույքի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են

06.07.2021

 Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2021 թվականի հաստատված սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի մանկապարտեզի գույքի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են:

 Մանկապարտեզի գույքի մի մասն արդեն ստացված է: Ամբողջական ձեռբերումից անմիջապես հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման:

 Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 40 / 60% համաֆինանսավորմամբ:

 Գեղաշենում երբևէ մանկապարտեզ չի գործել:

 Կրկին կառավարության սուբվենցիոն ծրագրով Գեղաշենում 2019 թվականին հիմքից կառուցվել է նոր մանկապարտեզ՝ նախատեսված համայնքի շուրջ 140 փոքրիկների համար, իսկ արդեն 2020 թվականի սուբվենցիայով իրականացվել են բակային հատվածի կառուցման և ինժեներական ցանցի անցկացման աշխատանքներ:

 Ծրագրի շրջանակում կառուցվում է նաև խաղահրապարակ, իրականացվում է կանաչապատում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50